ԵՐԱԶ
Լինել շնչահեղձ կրքաբորբ ու խեղդող շշունջներիդ տակ,
Ծաղկուն քնքշանքիդ բուրմունքից գժվել-խենթանալ,
Ներշնչել ու մեռնել շնչից քո վառող, խելառ, սիրահար,
Երջանիկ Հոգուդ գաղտնի տնքոցով... վերջանալ:
...Ու թռչել, ու թռչել, ու թռչել դեպ հավերժը սկզբի,
Կտրել հորիզոնը, անցնել, գալ ծոցը քո տաք,
Ու արձագանքը լսել խելահեղ, տրոփող քո սրտի,
Երազել, երազել, երազել ու... արթնանալ:
Ռ.Խաստյան