Ու գիշեր, թե՝ ցերեկ,
Ու ամառ, թե ձմեռ,
Քնարի հետ կյանքիս
Վեճի բռնվել,
Ապացուցում եմ անհնարինը.
Այն,
Թե՝ չի' կարող
Ուրիշինը դառնալ նա',
Ով որ եղել է
Ի սկզբանե՝ իմը...
Ծիծաղում է քնարն ինձ վրա.
Ապացուցելով.
Ամեն ինչ, ունի իր գինը...
Գալիս է մի պահ,
Երբ արժեքազրկվում է
Նույնիսկ
Երբեմնի՝ անգինը...
Ռ.Խաստյան