ՍԵՐ ՉԴԱՐՁԱՐ
Ո'չ, դու սեր չդարձա'ր իմ կյանքում,
Լոկ ներշնչանքիս աղբյուրը եղար,
Չիմացա'ր երբեք՝ ի՞նչ կար իմ սրտում,
Իսկ մտածելու՝ ժամանակ չկար...
Իհարկե՝ ափսո՜ս, իհարկե՝ ավաղ,
Շատ բան պակասեց քեզանից հետո,
Հիմա իմ կյանքը՝ սին, միապաղաղ,
Գեղեցիկ... անցած հուշերի ներքո...
Այո', դու սերն իմ երբեք չդարձար,
Բայց չէ՞ որ կայի՜ր իմ անշուք կյանքում,
Իսկ ներշնչանքս՝ քեզնից հագեցավ...
(Միայն թե ափսո՜ս, շա՜տ եմ կարոտում:)
Ռ.Խաստյան