Պայքա՞ր սիրո համար: - Ես չե'մ կարող:
Այս եռանկյան միջից՝ կհեռանամ լոկ ես:
Կհեռանամ հանգիստ, և ո'չ թե դողեդող,
Ձեր երկուսի համար աղոթք մրմնջալով:
Ո'չ, դավաճան լինել սիրուն ես չե'մ կարող,
Եվ ո'չ էլ կներե՜մ ինձ, թե մնամ,
Քեզ կպահեմ՝ մորմո'ք, - կանթեղ վառվող,
Այդ ստորացնող սիրուց՝ ինձ հիշատակ:
1 комментарий • Страница 1 из 1
Gisher • 16 ноя 2013, 18:54