ԱՊՐԵ'Լ...
Ապրե'լ...
Շարունակե՜լ...
Վերջի՜ն ճիգով...
Մի կե՜րպ...
Հենց ԱՅՍՏԵ՜Ղ՝ ՀԱՅ ՐԵ ՆԻ ՔՈՒ՜Մ...
Հենց հիմա', –
Պահի'ն՝
Երբ
Մոմերը վառվող
Լքելով Եկեղեցի՜ն,
Լուսավորում են...
Ցանկացած... զվարճատեղի՜...
Երբ
Աղոթքները մարդկանց
(Ու՝ մեծիվ մասիվ),
Աստծու փոխարեն՝
Ուղղվում են... փողին...
Ապրե'լ...
Շարունակե՜լ...
Վերջի՜ն ճիգով...
Մի կե՜րպ...
Ուրիշ ճանապարհ չկա...
Հայրենիքում ապրե'լն է
Հ Ա Յ Ի
ԳՈՅԱՏԵՎՄԱՆ
Ճակատամարտը վերջին...
Ռ.Խաստյան