Քեզ թվում է հեշտ ու հանգիստ
Կճանաչե՞ս,
Կհասկանա՞ս,
Թե ինչպիսի՜ շաղախներից եմ ես հյուսված...
Ու դրանից հետո իսկույն՝ ինձ կսիրե՞ս...
Երանի չէ՞, այդպե'ս լինի.
Ճանաչեիր ու սիրեի՜ր... հանկարծակի՜...
Սակայն նման հրաշքները
Երազներում են միշտ լինում:
Իսկ ես երազներ չե'մ տեսնում,
Որովհետև, չե'մ ել քնու՜մ...
Գեթ մի վայրկյան
Իմ արթմնի երազների միջից
Քեզ հանելու վախից: