Երկու ամի՞ս...
Երկու ամիս և երկու օ՞ր...
Այդքա՞ն է, որ ճանաչում ենք քեզ հետ իրար,
Այն էլ՝ միայն նամակներո՞վ...
Չէ, չէ',- մի բան շփոթում ես...
Հիշի'ր, հիշի՜ր...
Ախ, խնդրում եմ,
Մեզ երկուսիս ոչ մեկի հետ դու մի' խառնիր:
Բա... էն ո՞վ էր եթե ո'չ դու,
Որը փրկեց ինձ գազանից արյունարբու,
Ու շալակած քարայր բերեց,
Վերքս լիզեց, թուշս պագեց (որ չլացեմ)
Ու դարմանեց...
Բա... ես չէ՞ի,
Որ
Հազարամյակներ հետո
Քո հաղթական կոչի ներքո
Ուսս ուսիդ, սուրը ձեռքիս,
Քեզ փրկեցի "բարեկամի"դավադրանքից...
Ու դրանից մի դար չանցած
Մենք միասին չեինք նորի՞ց...
Հապա ո՞վ էր ստվերի նման քո առնական էությանը հետևողը,
Երբ դու,
Հոգնած ու ուժասպա'ռ
Ազատեցի'ր
Բաշուբոզուկներից
Իմ ու քո սրբազան հ ո ղ ը...
Ու... դեռ պիտի'...
Հա'՝
Ե'ս ու դու': Հե'նց ես ու դու:
Իսկ դու՜...
Երկու ամիս ու երկու օր...
Մոռացի'ր դա:
Մենք ՄԻ արյան կաթիլներն ենք:-
Ա'յ, թե ի՜նչն է հույժ կարևոր...
Ռ.Խաստյան