Գլխապտու՜յտ է...
Խիստ խայտաբղետ
Ու խառնաշփոթ
Նորությունների,
Հնությունների,
Հերյուրանքների,
Զրպարտանքների,
Սուտ գովեստների,
Կեղծ "ապրե'ս"ների
Թարսն ու շիտակը
Իրար հետ խառնած,
Իրար հետ ձուլած,
Իրար մեջ լուծած,
Հրով՝ համեմած,
Մրով՝ջրցանած
Ինտեռնետային
Գլխապտու՜յտ է...
(Որից որ, իրա'վ, սիրտ է խառնվու՜մ:)
Օգնի՜ր չընկալե'լ
ՄԵ'ԿՆ էլ,
ՄՅՈՒ'ՍՆ էլ:
Ճի'շտն էլ, սխա'լն էլ...
(Գուցե, չկարդա՞լ...)
Փրկի՜ր, Տե՜ր Աստված:
Ռ.Խաստյան