Ինչե՜ր ես խոսում...
Ինձ վնասողը - ծխախոտը չէ':
Այլ, աներևույթ,
Սակայն՝ քայքայի՜չ
Այն ներքին ծուխը,
Որը
Մխացող հոգու՜ցս է գալիս...
Հը՜մ,
Հրդեհը որի
Մարել է վաղուց
Քո իսկ ջանքերով...
Եվ,
Հասկանալու համար ամենը,
Ամենևին էլ
Սոկրատի ճակատ
Ունենալ պետք չէ՜...
Ինչե՜ր ես խոսում...