ՉԳԻՏԵՄ, ԻՆՉ ԱՍԵՄ...
Ինձ մանկուց ի վեր
«Լեզվանի» են ասել,-
Դեռ խոսել չիմացած՝
Խոսել եմ...
Երևի, մանկական
Իմաստով մի օժտված
ԽՈՍՔԻ ԳԻՆՆ
Էն գլխից իմացել եմ...
Տարիներ են անցել...
Մի աշխարհ է անցել...
Անցել է կյանք իմ,
(Այսպես թե այնպես),
Զավեշտ է, զավեշտ,-
Այդպես էլ երբեք
Խոսքն իմ քո դեմ
Ես չեմ գործածել...
Ռ.Խաստյան