Ո'չ պարտք եմ ես քեզ,
Եվ ո'չ էլ պարտական
Բացատրություն տալ...
Ոնց ենք ապրելու՞,-
Բնականո'ն:
Բոլորի՜ նման:
Տուն: Աշխատանք:
Զվարճություն:
Տուն: Աշխատանք...
Արանքներում՝
Մեկ-մեկ փոքիկ վեճեր,
("Շախի" համար)
Ձեռք չի՞ տալիս,
Ասում ես՝ ի՞նչ...
Մնացա՞ծը...
Քիչ էր մնում ծիծաղս գար.
Մնացածը՝
Հնացա'ծ է:
Գիտե՞ս,
Թափառող քամուն
Հանգրվանելուց՝
Մեկ-մեկ հոգնում է
Ծովածոցն անգամ...
Ռ.Խաստյան