Գեղեցիկ, գրավիչ, խաբուսիկ,-
Անաղմուկ, անվրդով՝ գնացիր,
Թե սի'րտ, թե հոգի', թե մարմի'ն
Անթաքույց՝ ուրիշին տվեցիր:
Արժանի՝ ծաղրանքի՜, միամի՜տ
Մնացել են աչքերս ճամփի՜դ:
Սիրու՞մ եմ: Հիմա'ր, հիրավի՜...
Կարոտու՜մ եմ դաժան քո ստին:
Թող գալդ նորի'ց կեղծ լինի:
Թող ապրեմ պիտակո՜վն հիմարի,
Ախ, արի՜, որ հոգիս չմաշի՜
Չվառի՜ սառնությունն անկողնի...
Ռ.Խաստյան