СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ

Խառնաճիղանճ իրարանցում,
Հարցում, հարցում, նորի'ց հարցու՜մ,
Անչափ ծանր, անտանելի
Նեղ ուսերի վրա բարձում,
Աղաղակու՜մ, գոռում, գոչյու՜ն.
«Ու՞ր է, ու՜ր է
Մեր հինավուց ու անխորտակ
Նավի նավավարը նայում,
Կամ թե ու՞ր ես, մեր օրերի
Օծված-զօծված ազնվական
Ասել է՝ մտավորական...
Ու՞ր ես, արի',
Ասի'ր, խոսի՝ր,
Ժողովրդիդ հանդարտեցրու'
Կամ՝ համոզի՜ր...»

Ախ մեկն լիներ՝ նրա'ն նայեր,
Նրա խեղճացած վիճակին,
Էլ ի՞նչ գրքեր, ի՜նչ նկարներ,
Ու՞ր է, թե՝ մի հոդված գրեր,
Այն պայմանով, որ տպեին,
Նաև, նաև՝ վարձատրեին:
Որտեղ որ իր խոսքի դիմաց,
Նոր խնդիրներ նա' չունենար...

Ուղիղ, շիտակ ասեր-խոսեր,
Թող որ նույնիսկ նա հայհոյեր,
Բայց և ե'լքը, ե՜լքը գույց տար
Նորոգելու Հայոցն Աշխարհ...
Ու ո'չ թե լար, ո'չ թե ողբար.
« Այսպես գնա՝ Աստված վկա,
Երկիրը վարի կգնա...»

Եվ ո՞վ պիտի
Ճանապարները աշխարհի
Զերծի', մաքրի'
Խոտան դարձած կածաններից,
Եթե՝ ո'չ դու,
Գրող,
Երգիչ
Ու նկարիչ,
Կամ՝ բանաստեղծ...

Բայց վախենամ,
Թե որ հույսին մենք մնացինք
Խոտան մաքրող բանաստեղծի,
Կվերանանք
Այս աշխարհից...

Լինենք անկեղծ.
Սասնա ծռեր են հարկավոր,
Մի քիչ խելառ, բայց զորավոր...
Ու ո'չ թե սին հայրենասեր
Երգեր-ողբեր աղիողորմ...

Ռ.Խաստյան