Դատարկ մի դեկտեմբեր, սառը լուսաբաց,
Լռակյաց քաղաք, մի վախկոտ արև,
Մի սպիտակած կտավ: Կկարի որից
Մի կարկամած ձմեռ ուրույն շորեր:
Դատարկ մի դեկտեմբեր, լուռ ու մունջ վկա
Իմ՝ «չնայած-ին»կամ էլ, քո՝ « չէ-ին»
Մեկմեկու գրած սուղ գաղտնագրերից
Բացի՝ ավա՜ղ ուրիշ մի ջերմություն չկա:
Դատարկ մի դեկտեմբեր ու չգնված տոմսեր,
Չհնչեցված զանգեր, որոնց սպասող չկա:
Անտանելի գիշեր, ոչինչ չասող ցերեկ,
Ու զույգ սրտերի տենդ. ԳԱՐՈՒՆ ԿԳԱ՜...