ՑԱՎՈՏ
Ես քեզ այնպես ցավոտ եմ մոռանում,
Զգալով, գիտակցելով. անվերջն՝ անդարձ է,
Մի կետ է իմ Հոգին լուսավորում.
Մոռանալու ջանքերը՝ փոխադարձ են...
Ես քեզ այնպես ցավոտ եմ հեռացնում,
Սիրո-ջերմի մեջ շաղախված սրտիցս,
Մխիթարանքն անսեր ապագայում
Իմ հուշն է դառնալու: Ասա."երի՜ցս"...
Ես քեզ ցավոտ եմ իմ մտքերից պոկում,
Ես պլոկում եմ քեզ՝ անցավազրկիչ,
Եվ ցավն այս մեղմանում է եթերում,
Դիմացի'ր, (տղա' ես թե), գրիչ իմ:
Ես քեզ ցավոտ, ցավոտ չե'մ ցանկանում,
(Մոռանա'լ, ողբա'լ ու չը'ոռնա'լ...)
Բարին ընդ քեզ, - նոր սեր եմ ցանկանում,
Ես հասկացա' ինպես քեզ մոռանալ...
Ես քեզ այնպես ցավոտ եմ մոռանում,
Զգալով, գիտակցելով՝ անվերջն անդարձ է,
Մի կետ է իմ Հոգին լուսավորում.
Մոռանալու ջանքերը՝ փոխադարձ են...
Ռ.Խաստյան