Եկավ մի պահ՝ խռովեցի ես աշխարհից...
Բայց աշխարհն էլ ետ չմնաց.
Վերցրեց նա էլ,
Ու նեղացավ հե'նց ինձանից...
Այսպես, խռով ու նեղացած,
Մեկս մեկից՝ երես թեկած,
Երկուսով՝ իրարից զատ-զատ,
Համառությամբ մի ապառաժ
Անցանք առաջ...
Ու ապրեցի՜նք:
Նա՝ ի'ր կյանքով, դե ես էլ՝ իմ:
Էլ չե'նք վիճում վեճով ճղճիմ...
Բայց,
Երբ հանկարծ հանդիպում ենք
Մենք իրարու,
Մասնատվում է ամեն մեկս՝ կեսի երկու...
Կես-աշխարհը քիթը՝ երկինք,
Իմ մի կեսին չի' էլ տեսնում,-
Դե, իմ կեսն էլ համառությամբ ետ չի' մնում,
Իր հայացքն է ուղղում... հեռու՜ն...
Սակայն,
Մեր մյուս կեսերը,
Կանգ են առնում
Իրար դիմաց,
Ու հայացքով՝ սիրող, խոհուն,
Գրկախառնվում են, լացում...
Ես՝ աշխարհին,
Աշխահն էլ՝ ի՜նձ
Ահավոր շա՜տ ենք կարոտում:
Ռ.Խաստյան