Հանգիստ, խաղաղ
Բոլոր հայտնաբերված աստղերն
Իրենց համար
Փայլատակում, շողում
Եվ առկայծում էին
Երկնակամարում,
Հիացնում՝ մարդուն...
Մի աստղ էլ կար:
Լրիվ անհայտ:
Ուզում էր նա էլ
Հայտնաբերված լինել
Մյուսների նման:
Մյուսների նման,
Իրեն էլ որոնեն մի օր,
Գտնեն ու հիանան...
Բայց՝ ժամանակն անցնում էր...
Մարդիկ՝
Երազներից,
Երկնքից՝ հոգնած,-
Սսկվել էին:
Կամ՝ պառկած էին,
Աչքերը փակած,
Հուսահատված նաև,
Կամ,
Մի քանիսն էլ՝
Դեռ քայլում էին խավարի միջում միապաղաղ,
Հուսո հայացքն իրենց
Դեմին հառած,
Բայց... ո'չ աստղերին:
Այնժամ,
Անհայտ Աստղիկը մեր
Չդիմացավ:
Թևեր առավ,
Ոգևորվեց,
Թ Ռ Ա՜ Վ...
Ասելով իրեն.
"Եկել է ժամը քո,
Ուրեմն, Օ'ն, առա'ջ:"
Ու...
Ցայգալույսին,
Օրերից մի օր,-
Մարդիկ նկատեցին
Երկնքի վրա...
Խամրած կիսալուսնին...
Որի վրա
Թևերն էր իր փռել
Կապտասպիտակածիրանագույն մի փոքրիկ գիսաստղ...
Հաղթանակի ժպիտը՝ երեսին...
Ռ.Խաստյան