Ես ասում եմ, - չե'ն հավատու՜մ,
Ախ, շա՜տ ափսոս:
Ես զգում եմ, - չե'ն նկատու՜մ,
Հայացքներով՝ պարսավակում,
Անբառ, անխոս...
Քմծիծաղում,
Խնդում՝ թաքուն կամ բացեբաց
Իմ մանկացած մտքի դիմաց:
Մինչդեռ՝
Մինչդեռ
Ես ո'չ մի բան չե'մ հորինում:
Միթե՞,
Միթե՞ մեղավոր եմ,
Որ Էկրանից այնկողմ եղած
Մանուշակի բույրն եմ զգում...
Ես ասում եմ, - չե'ն հավատում...
Ես զգում եմ, - չե'ն նկատում...
Ռ.Խաստյան