Քո խելացի աչքերի
Անհուն, անծիր խորքերում
Այնքան թախիծ կա պահված,
Այնքան կարոտ՝ երազուն:
Քո խելացի աչքերի
Անհատակ խորության մեջ
Կուզենայի ես սուզվել,
Քեզ հասկանալ մինչև վերջ:
Բայց թախծի ու կարոտի,
Զսպված զգացմունքի ներքո,
Ժպիտի տակ քողարկված,
Ինչ-որ բան կա՝ ինձ վանող:
Ու, հարվածից, գլխահակ,
Հեռանում եմ՝ հուսախաբ.
Ուրիշի'նն ես, ուրիշի՜ն...
Ա՜խ, այսքան էլ ծանր ցա՜վ...
Ռ.Խաստյան