Ես հեշտ եմ գրում:
Եվ, ճիշտն ասած՝ գրողն էլ ինքս չե'մ,-
Զույգ ցուցամատերս են
Էկրանի առաջ տառեր շխկցնում...
Այսօր...
Այսօր նրանք "հիշել են" քո մասին,
Նաև այն,
Որ կյանքը չար
Չցանկացավ այդպես էլ
Տեսնել մեզ... միասին...
Ի՜նչ արած...
Գալիս է ժամանակ,
Երբ ամեն մի քայլ այս աշխարհում
Թվում է սին...
Ամեն ինչ անելու եմ ես,
Որ չհիշես այլևս իմ մասին...
Ես չեմ գրում. -
Տողերն այս
Կրկին "ցնդած" մատներս շխկցրին...
Ռ.Խաստյան