Անողոք ես, կյանք:
Այս քանի-քանի՞ անգամ եմ խնդրում.
Ընտրության առաջ ինձ չկանգնեցնե՜լ:
Ասել եմ քեզ, չէ՞.
Անկարող եմ ես ընտրություն անել...
Բայց, ո՜նց կլինի՜...
Որերո'դ անգամ
Շպրտեցի'ր դու
Նու'յն ընտրությունը,
Նու'յն ցինիկությամբ
Խոնարհված դեմքիս...
Իրավ, չափ չկա քո ո'չ մի քայլին...