Մինչ դու քնած ես՝
Գիտակցությունս խաղեր է խաղում,-
Մանկանում եմ ես
Ու... երջանկանում...
Տեսնել եմ ուզում
Հենց հիմա,
Կողքի'ս.
Ժպտացող դեմքեր,
Անկեղծ հայացքներ,
Ծաղկուն հոգիներ
Ու երջանիկնե՜ր...
Ու մեկ էլ ինձ պես՝
Անհոգ ու զվարթ
Չարաճճիներ,,,
Հա': Ի՞նչ կլինի՞,-
Բոբիկ, անլվա մի քիչ վազվզեմ,
Շանը՝ քար գցեմ,
Կատվին՝ «փիշտ» ասեմ,
Դեմի հորթուկի ականջից քաշեմ,
Մորս ասածին ականջ չդնեմ,
Հետո էլ տուն գամ՝ լուտանքներ ուտեմ,
ՈՒ... հորս, հո՜րս,
Արքայից Արքա Պապա-Հայրիկիս
Խրախուսական ժպիտը տեսնեմ...
Ախ, թե իմանա՜ս,-
Աղաղակելու պատրաստ վիճակում
Հոգիս անցյալի կարոտն է մաշում...
Իմ անշուք,
Բայց տաք,
Անպաճույճ,
Համեստ,
Անգույն,
Աննկատ
Մանկությանն եմ իմ
Այնպե՜ս կարոտում...
Ու... խենթանալով՝
Հիշողությունից
Ուզում եմ նորից մի թայլուկ* զգալ ինձ...
Իսկ դու... քնել ես...
Ադա՜մ, մարդ Աստծո,
Օրը ցերեկո՞վ...
Քեզ ի՜նչ է եղել...
Հիվանդացած չե՞ս...
Մարդ էլ՝
Արթմնի հրաշքը թողած՝
Պառկի ու... քնի...
Դե, ե'լ, ե'լ, ե'լ, ե'լ...
Մի-մի քար առնենք,
Գնանք՝ անիծենք
Հերն
Հարևանի
Ապակիների...
Ա՜խ,
Գժվում եմ, հա...
Էլ ո՞նց կլինի...
Մանկությունը իմ
ՄԻԱԿ պահն է այն,-
Որ կուզենայի
Նորից կրկնվի՜...
Դե, ե'լ, ել դե', ե'լ...
Մանկություններն են հուշերիս միջից պարում «վերվերի»
Քնե՞լ կլինի...
թայլուկ*- ձիու քուռակ, (Հայրիկիս ինձ տված մականունը )
Ռ.Խաստյան