Ես քեզ ի՜նչ ասեմ
Ա՜խ, քեզ ի՞նչ ասեմ:
Ալեհեր գլխիս
Կուտակված ա՞մպը
Քեզ նկարագրեմ:
Կամ, շրջանի մեջ
Ինձ ողջակիզող
Կրակի մասի՞ն
Ես քեզ հետ խոսեմ:
Կամ, պատմեմ
Անգույն աչքերի՞ս մասին...
Որոնք փայլեցին
Այն վերջի՜ն անգամ,
Երբ թվում էր, թե
Իմ կողքի՜ն ես դու,
Ինձ հետ՝ միասի՜ն...
Լավ է, սիրելի'ս,
Քեզ՝ ոչի՜նչ չասեմ:
Այդպե'ս էլ կարծիր,
Ինչպե'ս՝ մինչ հիմա.-
"Հպարտ ու հանդուգն
Այդ գեղեցկուհին
Դարդ չի' ունենա:
Էլ ո՞վ պիտի որ
Երջանի՜կ լինի,
Եթե որ՝ ո'չ նա..."
Այդպե'ս էլ կարծի՜ր,
Էլ քեզ ի՜նչ ասեմ...
Խաստ