Դու,
Միայն դու
Կարողացար
Ուժգնացնել իմ
Սրտի բաբախյունը...
Դու,
Միայն դու
Կարողացար
Մտնել իմ հոգու
Հեռավոր անկյունը...
Դու,
Միայն դու
Աչքերին իմ տվիր
Ծիածանի բոլոր
Երանգները...
Դու,
Միայն դու
Երերուն դարձրեցիր
Հաստատուն իմ
Քայլերը...
Միայն քեզանով
Հասկացա
Ի՞նչ ցավ ու
Բերկրանք է
Այս ս ե ր ը...
Ռ.Խաստյան