ԱՎԱ՜Ղ
Ժամանակի մետաքս ափը իմ ուսերին
Կոշտ ու կոպիտ է քաթանից:
Գիտե՞ս,
Ժամանակն էլ մարդու նման
Յուրօրինակ բնույթ ունի,
Ու մի քիչ էլ՝ տարօրինակ...
Իսկ ինձ համար պահն է հիմա,
Երբ ամեն ափ՝ ուսիս դրված,
Նմանվում է այն քաթանին,
Որով... մտնելու եմ, կարծես,
Ցուրտ հողի տակ...
Հարցրու, հարցրու ուրիշի պես,
Չէ՞ որ, դու էլ, արդ՝ ու ր ի՜ շ ես,
Թե՝ առակն իմ կիսատ խոսքի,
Ինչու՞ և ի՞նչ կցուցանի...
Ահա, այս է իմ առակը.
«Եզակիներն են մերկանում
Ընդդեմ խղճի,
Որ խեղճանան, աղքատանան,
(Հոգով՝ նույնիսկ),
Բայց և... դառնան հանրաճանաչ: »
--
Ափսո՜ս, ավա՜ղ...
Դու այդպես էլ ո'չ մի տառս չհասկացա՜ր...