Մտքերս դարան են մտել,
Սպասում են հարմար առիթի.
Նրանցով ես թղթե՞ր մրոտեմ,
Թողնեմ՝ հոշոտեն ուրիշի՞ն...
Ո'չ, բանտարկված թող մնան
Ինձանում, որպես մութ խցի մեջ,
Իրար հետ, իրար մեջ գալարված,
Իրար հետ փսփսան թող անվերջ:
Իսկ հայացքն իմ՝ լուսանցքը նրանց
Առհավետ փակի տակ թող մնա,
Նայողին՝ մի պատնեշ է անանց,
Ո'չ մի մարդ, ո'չ մի բան չիմանա:
Չիմանա, որ կա ելևէջ,
Բազմաթիվ, բազմատես հույզերի...
Ծնվելով, մեռնելով նրանց հետ,
Դարձել եմ գերին... մտքերիս:
Ռ.Խաստյան