ԽԱՆԴ
Ասում ես ինձ՝ իմաստ չունի խանդելը,
Չպետք է խանդն ապրի սիրո կողքին:
Ասա', ինչպե՞ս ջնջեմ ես այն պատկերը,
Երբ երջանի՝կ էիր: Եվ ուրիշի՝ կողքին:
Մտքից ինչպե՞ս հանեմ ես այն անունը,
Որ կախարդի նման վերափոխում է քեզ:
Սրբատեղի դարձրած սրտիդ անկյունը,
Ուրի՜շն է է միշտ օծում: Եվ ո՜չ թե՝ ես:
Ասում ես ինձ, թե խանդը մեծ չարիք է,
Այրում է իր ճանապարհին ամեն բարիք:
Կարոտն է քո սիրո, սիրուդ կարիքն է,
Որ դաշնակիցն եմ ես այսօր... խանդի: