Գիտեմ, գիտե'մ, սիրելի՜ս,
Գալու է ժամը
Ու ինչ-որ մեկը
Հարվածելու է,
Ըստ որում՝ ուժեղ...
Ես կորչելու եմ,
Փրկելով սերն իմ
Ամենայն աչքից.
Ինչպես դեզի մեջ՝
Ժանգոտ մի ասեղ:
Դու...
Խոստովանահա՞յր ես...
Ուզում...
Ինձ լինել ...
Լացե՞մ: Ծիծաղե՞մ:
Թե՞,
Խոստովանեմ սերն իմ,
Որ մեղքի նման՝
Տարա շալակիս...
Էլի՜ կտանե՜մ:
Գիտեմ,
Գիտե'մ, սիրելի՜ս,
Հանձնվում են
Ուժեղներն անգամ
Դավաճանվելիս:
Բայց կան այնպիսիք,
Որ թուլ չեն տալիս
(ՀԵՆՑ կյանքի' գնով)
Սերը
Խոշտանգել...
Ռ.Խաստյան