Անսպասելին,
Հանկարծակին
Այնքան շատ է աշխարհում,
Այսօր՝ դժոխք,
Վաղը՝ դրախտ,
Լուսավոր է այս կյաքում:
Հարահոս է բախտը մարդու,
Ժամանակը՝ օժանդակ,
Ամեն, ամենը փափոխուն՝
Երկրի վրա բովանդակ:
Մի վհատվի՜ր,
Տեսա՞ր՝ այսօր հանդիպեցիր քո ճամփին
Ինձ...
Երբ թվում էր, թե՝ այլևս
Միայնակ է քո հոգին...
Իսկ ե՞ս...
Հա', ամենակարող չե'մ,
Ո'չ էլ հոգու աճպարար,
Բայց... կարող եմ,
Հա', կարո'ղ եմ
Հու՜յս ներշնչել կենարար...
Կամ թե՝ նորից
Նորի՜ց վառել,
Հանգած կրակը հոգուդ...
Բայց չէ',
Արև' վառեմ պիտի
Քո գեղեցիկ աչքերում:
Ու հենց հիմա, այս վայրկյանիս
Երջանկացնեմ պիտի քեզ,
Չե՞ս հավատում...
Վկա սիրտդ,
Որը՝ ինձ մոտ բերեց քեզ...
Ռ.Խաստյան