Դու ինչպիսի՞ն ես ինձ հիշում:
Ոտաբոբի՞կ: Շաղի միջի՞ն:
Ծակ կոշիկո՞վ: Ջրափոսու՞մ:
Երիցուկո՞վ՝ իմ հյուսերին:
Թե՞ ՝միշտ մրսած,(ցրտին, տաքին:)
Թռչո՞ղ՝ թևին ծով ալիքի:
Այն աղջնակի՞ն խենթ ու խելառ,
Միշտ ժպտացող՝ դեմքին բախտի...
Դու ինչպիսի՞ն ես ինձ հիշում:
Կամ, թե՝ հիշու՞մ ես երբևէ...
Իսկ, ե՜ս...
Փորձում եմ ես
Դատատարկությունն այն, ուր՝ չկաս...
Ք Ե Զ Ն Ո Վ լցնել...
Ռ.Խաստյան