Հոգի՞ս,
Հոգի'ս,
Հոգի՜ս բացեմ: Ա'յդ ես ուզում:
Բայց չե'ս հարցնում.
Հոգի կոչված ԲԱ՜ՆԸ, Ի՜ՐԸ
Մնացե՞լ է ունեցածիս իմ ցուցակում...
Առանց զգացմունք, Հոգի՝ առանց,
Դատա'րկ,
Դատարկ եմ մնացել
Ու թալանված...
Բազում,
Դաժան
Հարվածներից հետո՝
Քեզնից ստացած...
Հոգիս,
Հոգի'ս,
Հոգի՜ս չեղած
Այցի կգա քեզ՝ երազում,
Ինձնից՝ խլված...
Ռ.Խաստյան