"Ինքնամփոփ ես դարձել:
Փակվել ես դու ումի՞ց, ինչի՞ց,"- հարցնում եմ ինքս ինձ:
Ժպտում եմ... ինձ,-
"Փորձի'ր:
Ինքդ քո մեջ խորասուզվի'ր:
Նայի'ր, լսի'ր ու համոզվի'ր.
Նոր բան չկա՝ աշխա'րհն է հին:
Բարքերն են հին, կրքերն են հին,
Սերերն են հին,
Դերերն են հին...
Միայն մի բան է նորովի,-
Մարդիկ,
Որ պարզ ու անկեղծ են
ԱՐԴ՝ անվանվում են՝ մ ի ա մ ի՜տ...
Եվ այդ փաստը ինձ հանգեցրեց տխուր մտքի.
Դատարկ ու սին է... ա մ ե՜ ն ի՜ ն չ..."
"Իմաստու՞ն ես...խաղում հիմա"-
Չթողեցի հանգիստ ԵՍ-իս:
"Թե խաղայի՝
Ներքին ձայնդ չէի լինի,
Ա՜յ, աննորմա'լ..."
Ռ.Խաստյան