ՄԻ ԱՐԱՀԵՏ ԹՈՂ ԻՆՁ
Մի արահետ թող ինձ, գիտակցություն,
Մի արահետ՝ նեղլիկ, փոշոտ, անլույս,
Ետ կդառնա մի օր, որով, Հոգիս
Պայծառ ու լուսավոր ճամփաներից ուրույն...
Մի արահետ թող ինձ, գիտակցություն,
Տոկուն մնա', անգի՜ն,
Չընկնե'ս խելքին սրտիս,
Նայի'ր ու տե'ս, և զգա' –
Խենթուխելառ Հոգիս,
Ինչպես ընկավ սիրուց,
Ինչպես խաբե՜ց կյանքն ինձ...
Բանտվել չուզե'ց Հոգիս, այո',
Չցանկացավ,
Ազատատենչ էր նա, ուրիշ «մսից»:
Հա', չիմացավ այդպես՝ թե ի՜նչ է գերություն...
Առանց որի չկա սակայն... իմաստություն:
Մի արահետ թող ինձ, գիտակցությու'ն,
Ես սողեսող կգամ,
Կգամ ես չորեքթաթ...
Լինի թեկուզ և արահետն այդ՝
Տուն բերող... վերջին իմ փակուղին,
Հոգիս վկա՝ Կ Գ Ա Մ...
Մի արահետ թող ինձ...
Ռ.Խաստյան