Օ, չի' կարող լինել այդպես, - կասես դու ինձ,
Օ, չի' լինում այդպես, – կպնդեն բոլորը,
Հուշ չի' դառնում չապրած կյանքը երբե՜ք,
Հորինում ես բանե՜ր, որ հերքվող են...
Ա՜խ,
Գիտեմ, գիտե'մ, գիտե՜մ,
Ե'ս էլ գիտեմ ձեզ պես,
Ե'ս էլ գիտեմ ապրե՜լ,
Երկիրն էլ՝ կլո'ր է...
Սակայն,
Սակայն կասի՞ մեկն ինձ,
Ինչպե՞ս, ինչպե՜ս անել,
Որ
Չապրածիդ համար
Ոչինչ չհատուցե՜ս...
Որ, չլացե՜ս ճամփին,
Այն էլ՝ ետ դառնալուց...
Չտառապես-մեռնես
Քո հորինած սիրուց:
Ի՜նչ էլ ասեն՝ այս է.
Կյանքն էլ՝ մի երազ է:
Ես էլ՝
Դե գերին եմ ես էլ... ներշնչանքիս...
Իսկ դու՝
Կա՞ս թե չկա՞ս, արդյոք,
Միևնու'յն է:
Չեղած մի հուշ ես դու՝
Կյանքիս... երազանքից...
Ռ.Խաստյան