Որքան, ա՜խ, գեղեցիկ ես գրում դու,-
Խոսքը քո ամեն՝ մարգարի՜տ, ալմա՜ստ...
Մտքին ինչպե՞ս լինել էլ հաշվետու,
Բառերիդ միջից՝ նուրբ ու սիրառատ:
Տաղանդավոր իմ սրիկա,գրի՜ր,
Բայց ո'չ ինձ համար. կյանքն ապրել եմ իմ...
Բառդ մոգական՝ ուրիշին հղի'ր,
Իսկ այն ինչ հարկ էր ինձ՝ ես հասկացա:
Տաղանդավոր իմ սրիկա, գրի՜ր...
Եվ մեկ ուրիշն ընկնի թող ցանցը քո,
Ես կարդալու եմ քեզ, շարունակի՜ր...
Եվ... աջն եմ քո սեղմում՝ տաղանդավոր...