Տարիներ առաջ երգ հորինեցի,-
Պարզունակ բառեր ու Հոգու խռովք,
Տողերիս վրա՝ նստա-լացեցի,
Նրանց մեջ չկար ոչ մի սիրո գովք:
Այնքան նայեցի, այնքան կարդացի,
Որ ծնվեց նույնիսկ... զարմա՜նք, մեղեդին...
Երգելով, լացով՝ նվագարկեցի...,
Չհանգստացավ, սակայն, իմ Հոգին:
Ահա այդ երգը. մեջբերում կանեմ,,
Չէ՞ որ քեզ էի... հանց՝ նամակ գրել...
Իմ երգի մասին, ա՜խ, դու չիմացա՜ր,-
(Աշխարհներ էիր գնում նվաճե՜լ...)-
"Կյանքում դու իսկապես հասար ինչ-որ բանի,
Իսկ ես՝ ոչինչ, ոչի՜նչ էլ չունեցա'...
Լուռ մի զղջում միայն՝ սիրտս ծակող
Ու գիշերներ՝ անքուն, ամենօրյա...
Կյանքից քեզ հասածը՝ թող քեզ լինի'...
Իսկ ինձ՝ բավ է նույնիսկ... զղջումը սին,
Թող քե'զ լինի այսօր՝ փառք ու պատիվ,
Իսկ ինձ՝ լոկ կարեկցանքդ, մտերիմ, լո'կ կարեկցանքդ՝ սերը իմ..."
Տարիներ անցան... անցավ ժամանակ,
Փոշի են դարձել հուշերն էլ, սերն էլ...
Բայց, մնացել է դեռ մի երազանք.-
Օրերից մի օր՝ քո դեմը հառնել...
Թող որ թոռոմած, թող որ խորշոմած,
Դողդոջուն ձեռքով՝ քո ձեռքը սեղմել,
Մի թեթև լռել: Իսկ հետո՝ կրքով,
ԻՄ այցեքարտը դեմքիդ... շ պ ր տ ե'լ:
Իսկ այնտեղ. հիշի'ր, ՔՈ ձեռքով գրված,
Միայն երու տող՝ խամրած, գունատված.-
"Ես ուր էլ լինեմ, ես ինչ էլ անեմ՝
Շարունակում եմ ՄԻԱՅՆ ՔԵԶ ՍԻՐԵԼ..."
Ռ.Խաստյան