Դու ուրի՜շ ես...
Ինչպես՝ ուրիշ է միշտ լինում
Առավոտյան,
Երեկոյան
Ու կեսօրին
Մղկտոցը...
Մե'ն մի վերքի:
Ցավը՝ մեկն է,-
Մղկտոցը
Բաժանվել է երանգների...
Դու ուրիշ ես...
Հուշերի մեջ նորի-հնի
Իմ գաղտնիքն ես անմեկնելի,
Դու ուրի՜շ ես
Սեր իմ... վերջին:
Ռ.Խաստյան