Ա'յն
Կուզենայի տեսնել, Մարգարեին,
Ով անթարթ
Աչքերին իմ կնայի
Ուղի'ղ,
Կասի',-
ՍԱ է լինելու ՄԻ ակնթարթ հետո....
Իսկ ես...
Ես կժպտայի ու կասեի,-
«Զրո է կյանքն այս,
Կլոր zero!
Ցինիզմ:
«Որ մենք՝ հերոս»
(Օտյա'ն, ականջդ կանչի'...
Չկա՞ս,- ինչպե՞ս կանչի՞...
Հա-հա...
Իսկ...
Ի՜նչ է՝
Կարծիքովդ, եղածներս՝ կա՞նք,-
Մաքու՜ր ցինիզմ...)
... Իսկ, հետո,
Սեփական հանդգնությունս
Զենք դարձրած,
Կհարցնեի.
«ՈՒ՞մ կողմից է
ԿՅԱՆՔ կոչեցյալն այս...
Դրաման... այս... ստեղծված...»
Աստծո՞...
Հապա...
Հապա
Ինչու՞ է
Այն...
Թերի...
Ինչու՞, ինչու՞, ինչու՞
Չհեռացրեց Աստված
Քմծիծաղն իմ շուրթերի,
Երբ
Ե'ս,
Քմծիծաղո'վ, այո',
Իմանալով վախճանը՝
Սկիզբն էի դնում... տեսիլքների՜ս...
Օ՜ֆ...
«Ильф и Петров»,-
Հոգնեցի... ինձնից...
Տո: Բա: Ինչ: Անեմ: Ինձնից՝ չհոգնեմ...
Մի' Հոգում... այսքա՜ն... մտքե՜ր...
Ու
ԱՅՍՊԻՍԻ
Լուրջ բարդության
Ու
Իրարամե՞րժ....
Հե՜յ... հե՜յ...
...Հիմա...
Հենց հիմա,
Հենց նոր,
Վստահության
Լեռը դարավոր
Մեն-միակ
Շիտակ
Խոսքի պայթյունով՝
Երկինք հանեցի...
(Հերն էլ անիծա'ծ:
Ի՞նչ վստահություն,-
Ստուգե'լ ես... (ստիպվա'ծ...)
Խ Ա Բ Ե' Լ Ե Ն...
...Ու
Կանգնած՝
Հենասյուներ եմ
Ստեղծում- ամրացնում...
Հիմքին
Չեղած լեռան
Հույսիս ուրվականից...
(Հեյ գիդի, Հավա՜տ, վերջի՜նն ես մեռնում...)
Որովհետև':
Որովհետև'
ՆՈՒՅՆ
Աստծո կողմից՝
Ինքս ինձ համար՝ խելառ-պատիժ եմ...
(Տե՜ր, գթա՜, գթա՜... բնական խումա՜րն այս միջից իմ հանի՜ր...
ՇԱ՜տ եմ ՍԹԱՓ,- չեղա՜վ...)
Տո',
Լինի հարցնող,
Քայքայվող լեռանն...
Հենասյուներն...
Ի՜նչ պիտի անե՜ն...
(Ի՜նչ զգացմումքներից էլ պատրաստված լինեն...)
Մարգարե',
Ասա':
Խոսիր:
Խրատի'ր,-
Ո՞վ պիտի լսի...
Ես որ՝ չէ':
Լսող՝ չե'մ:
Գիտե՞ս՝ ինչու՜...
Հավատա՜լ ԱՅԼևՍ չե՜մ կարողամու՜մ...
Սա'
Ուրիշ անուն չունի,
Քան՝
Կ Ո Ր Ծ Ա Ն ՈՒ ՜ Մ...
Ռ.Խաստյան