Հոգնել ես...
Այնքա՜ն ես հոգնել,
Որ հոգնությունդ,
Մեջդ բանտարկված
Մոլագարի պես,
Կոկորդիդ ընկած՝
Ներսից խեղդում է...
Իսկ դու,
Հոգնածդ
Քո հոգնությունից,
Այդ մոլագարին
Բա՞ց ես թողնելու
Իր բանտախցից...
Նա' էլ,
Ուժիդ հմայքին՝
Սիրահարվածը,
Արի ու տե'ս... որ,
Քեզնից հեռանալ
Չի կարողանում...
Ու ի՞նչ է ստացվում,-
Իրարով ապրած,
Իրարում ձուլված,
Իրարով հոգնած,
Իրարից զզված
Դու՜...
Հոգնությու՜նդ...
Լրիվ անտարբեր
Դրսի աշխարհին,
Եղած-չեղածին,
Լույս ու խավարին...
Ու մի'շտ՝ միասի՜ն
...Լուռ վերածվում եք
Բանտված փղձուկի՞...
...Ու'
Քանի՜ տարի
Աչքերի միջից
Գեղեցիկ կնոջ
Ե'վ հեզ, և' խոնարհ
Ժպտում է, ժպտու՜մ
Լուռ ու գլխիկոր...
...Մի մեծ հոգնություն...
Ռ.Խաստյան