ՔԵԶ
Ես ինչպե՞ս ծածկեմ, որ ինձ երջանկարի'ր,
Որ դողն իմ տողերի՝ քեզ սիրելուց է,
Հոգոցները իմ չպահեցի գաղտնի,-
Ամեն հայացքը քո՝ ինձ կողմնացույց է:
Ես ինչպե՞ս չասեմ, որ ներշնչանքն ես իմ,
Հազվադեպ, բայց թանկ՝ հյուրը երազիս,
Ապրած-չապրածս ես, զգացածս, երազածս,,
Միսն ու արյունն ես դարձել իմ մտքի:
Ցնորքներն ես իմ, ( հաց ու ջուր դարձած),
Ցավ չէ խաբվելն իմ,- կյանքն է իմ՝ խաբկանք...
Քեզ գտնելու եմ աշխարհում անծայր,
Միայն մտքիցս շուտ չհեռանա՜ս...
Ռ.Խաստյան