ՔԱՂԱՔ: ՄԱՐԴ
Հագեցած՝ մարդուց, լռել են քաղաքները...
Օրն այսօրվա շռայլ էր ու անքեն:
Ու կրծոտված մարդու տրտունջ ու մորմոքները
Քաղաքը կուլ տվեց անատամ, անզեն:
Տները խժռեցին հոգնած, հուզված մարդկանց,
Ու խմեցին մարդկանց թունդ կամ թույլ Հոգին...
Վերևներից փոշոտ՝ իջնում է մի երազ,
Որ մարդը քաղաքում կեսժամ մխիթարվի:
Գիշերը հաշտեցրեց մարդուն քաղաքի հետ,
Իրար ծոցում են միշտ՝ ատում են, թե սիրում...
Առավոտյան մարդուն այցելեցին մտքեր,
Որոնց դիմաց... քաղաքն է պատասխանատու...
Ռ.Խաստյան