ՊԱՐԶ Է ԽՈՍՔՍ՝ ՄՏՔԵՐԻՍ ՊԵՍ
Եթե հավաքեմ ու ի մի բերեմ
Բոլոր, բոլոր, բոլոր
Շիփ-շիտակ-ոլոր գրված տողերս, ասված խոսքերս,
Պատրաստի(զսպված) թախանձանքներս,
Լույս-աշխարհ չեկած լաց ու կոծերս,
Հեծկլտանքներս,սպասումներս, երազանքներս...
Համբերությունս, անհայտ անունս, մորթվող ավյունս...
Հույսերիս ծուխը և հրաբուխը...
Ակնկալածս ու չստացածս...
...Վրայից մի կերպ
Խծկել-ծեփելով
Լուռ տեղավորեմ
"Մեծ անձիդ" հանդեպ տածած մտքերս,
Հայհոյանքներս...
Որոնցով,
Մի կյանք լցված եմ եղել մինչև կոկորդս,
Ես՝ մեղավորս...
Փաթեթավորեմ,
Ծրարավորեմ,
Կապեմ-կապկպեմ
"Վերջ" անվանումով մի ժապավենով
Ու...
ՔԵԶ ուղարկեմ,-
Դու կդիմանա՞ս ծանրությանը այդ,
Հորինվա'ծ ասպետ:
Ռ.Խաստյան