ԵՐԳ-ԷՔՍՊՐՈՄՏ
Կհանդիպենք մենք օրերից մի օր,
Իզուր չի ստեղծված աշխարհը կլոր,
Իզուր չի վազում ժամանակն արագ,
Տարածությունը իզուր չէ դատարկ:
Կհանդիպենք մենք շատ պատահական,
Դա կանխագուշեց խոսքդ մոգական,
Կնայենք իրար զարմացած, հուզված,
Աչքերը կասեն խոսքերը չասված:
ԿՐԿՆԵՐԳ -
Օրեր, շաբաթներ, տարիներ հետո,
Երբ կհանդիպեմ ես քեզ, սիրելիս,
Կ'ողջունեմ իմ երկչոտ ժպիտով,
Որը այդպես էլ դու չընդունեցիր:
Ու քո փոխարեն կասեմ ինքս ինձ.
«Դու անմեղ էիր,- ե՛ս եմ մեղավոր,
Իմ անկրկնելի՜, ինձ ների՜ր, ների՜ր,
Սերըդ սպանեցի սուտ երդումներով...»
Ասված ու չասված խոսքերի բովում,
Լռության ճիչն է ինքն իրեն խեղդում,
Ձեռքդ կդողա ձեռքիս սեղմումից,
Սիրտս կպայթի անորոշ ցավից:
Իմ ցավը գրկել կփորձի թախծիդ,
Համբուրել կուզի թախիծդ՝ ցավիս,
Ու կխորովվեն ափսոսանքների
Հրդեհների մեջ՝ զույգ մոլոր Հոգի...
ԿՐԿՆԵՐԳ -
Օրեր, շաբաթներ, տարիներ հետո,
Երբ կհանդիպեմ ես քեզ, սիրելիս,
Կ'ողջունեմ իմ երկչոտ ժպիտով,
Որը այդպես էլ դու չընդունեցիր:
Ու քո փոխարեն կասեմ ինքս ինձ.
«Դու անմեղ էիր,- ե՛ս եմ մեղավոր,
Իմ անկրկնելի՜, ինձ ների՜ր, ների՜ր,
Սերըդ սպանեցի սուտ երդումներով...»
Ռ.Խաստյան