ԴՈՒ
Դու նրանցից ես... ում որ... ատում են... սիրելուց հետո...
Դու նրանցից ես, ով որ մտնում է խորքերը սիրո
Ու դուրս չի գալիս այնտեղից երբեք՝ անգամ մեռնելով:
Դու նրանցից ես, որոնք կոչվում են «ճակատագրական»,
Դու նրանցից ես, որ չեն ունենում մի գրավական,
Որ արդարացնեն իրենց թափանցումն այն հյուլեի մեջ,
Որ կոչվում է ս ե ր:
Դու նրանցից ես, որը խախտում է ամենայն անդորր,
Որ առանց զգալու առաջացնում է փոթորիկներ խոր,
Դուրս գալու երբեք էլ չթողնելով...և ոչ մի ծղոտ:
Դու նրանցից ես, ում հանդիպելուց
Մարդ խաչ է քաշում
Եղած-չեղածի ու լինելիքի հստակ պատկերին,
Դու նրանցից ես, որ նմանվում է ծարավ հագեցնող վերջին կաթիլին,
Վերջին փշրանքն ես վերջին բոքոնի,
Վերջին կկտանքը անիրավ կյանքի,
Վերջին համբույրը հրաժեշտների,
Վերջին Ժպիտը մահամերձների:
Դու նրանցից ես, ում հանդիպելը երջանություն է,
Ու...դժբախտություն: Եվ... անուղղելի՜:
Դու նրանցից ես, ով... չէ՛, չփոխեց իմ էությունը,
Ա՜խ,
Որովհետև
Ես
Հյուսել էի
Մինչ քեզ տեսնելս
Իմ սիրո բույնը...
Ռ.Խաստյան