ՔՉԻՑ ԷԼ ՔԻՉ Է
Անհամբեր եմ դարձել, տեսնես, ինչի՞ց է,
Նեղվում եմ, երբ նորի փեշը հնից է,
Երբ հինը՝ նորի համառ զինակիցն է,
Երբ նորի հացը՝ դառը ալրից է:
Անհամբեր եմ դարձել,- խեցուց խխունջի
Կյանքը շփացած՝ հայհոյում է ինձ,
Դանդաղ է, դանդա՜ղ է Երկիրը շնչում.
Թթվածին չկա լճացած օդում:
Անհամբեր եմ դարձել,- վազելը՝ սողալ է,
Ապրելը՝ քնել է, սպասումը՝ դողալ է,
Դարի վայրկյանը պայման է, խոտան է,
Վայրկյանի դարը՝ անշարժի օրրան է:
Անհամբեր եմ դարձել, տեսնես, ինչի՞ց է,
Դա իմ էության՝ Է-ի միջից է...
Ձայնն է ինձ հուշում, (այն երկնքից է) -
«Ժամանակը քո՝ քչից էլ քիչ է...»
Ռ.Խաստյան