СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 21 из 24

ՄԽԻԹԱՐԱՆՔ

Ինչպե՞ս նայել այն աչքերին
Ուր խոր՝ բնավորվել է ցավը...
Հառել հայացքդ ամպերի՞ն
Ու շշնջալ. «Արդե'ն անցա՜ծ է...»

Ինչի՞ մասին՝ էլ չափսոսալ,
Ի՞նչ բառերով մխիթարել...
Երբ ինքդ ես ուզում գոռա՜լ,
Անկար, գեթ մի բան ՝փոփոխել...

Ի՞նչ երգ հյուսել, ի՞նչ խոսք ասել
Երազ-աշխարհը կորցրածին...
«Նայի'ր երկի՞նք... արև՞, աստղե՞ր...
Տե՜ս, տե'ս, ինչպե՜ս քեզ շողացի՞ն... »

Իզու՜ր է: Զու՜ր ու անիմա՜ստ.
Հոգին կոտրած՝ չե'ս սոսնձի՜...
Ափսո՜ս, քնած է միշտ Աստված,
Ինչ է թե՝ մի բան չփոխի՜...

Ինչպե՞ս նայել այն աչքերին,
Որտեղ ամեն ինչ դատարկվե՜լ է...
Բացել Հոգին, աղաղակե՜լ.
«Միայնակ ՉԵ'Ս: Ես քեզ հե՜տ եմ:»

Անդորր

Անդորր է իմ հոգում,
Առանց եռուզեռի՝ անհամ մի բան:

Բայց նույքան քայքայիչ, որքան մրրիկը,
Ձյունաբուքը, փոթորիկը...

Եվ նույնքան ավերիչ, որքան որ՝ էր
Հիմա՝ հանգած, բայց երբեմնի վառվող իմ կիրքը...

Կամ,
Ի՞նչ ասեմ,

Անդորրն այս կհաղթի դաժանությամբ...
Հրաբխի'ն անգամ...

Օօօօֆ,
Անդորր է իմ հոգում:

Սիրով՝ ինչ-որ մեկին
Փոկրիկ հույզի դիմաց

Առանց ափսոսանքի
Ամբողջովին կտամ...

Կհասկանա՞ս

Քեզ թվում է հեշտ ու հանգիստ
Կճանաչե՞ս,
Կհասկանա՞ս,
Թե ինչպիսի՜ շաղախներից եմ ես հյուսված...
Ու դրանից հետո իսկույն՝ ինձ կսիրե՞ս...

Երանի չէ՞, այդպե'ս լինի.
Ճանաչեիր ու սիրեի՜ր... հանկարծակի՜...

Սակայն նման հրաշքները
Երազներում են միշտ լինում:
Իսկ ես երազներ չե'մ տեսնում,
Որովհետև, չե'մ ել քնու՜մ...
Գեթ մի վայրկյան
Իմ արթմնի երազների միջից
Քեզ հանելու վախից:

Ինչե՞ր ես խոսում...

Ինչե՜ր ես խոսում...
Ինձ վնասողը - ծխախոտը չէ':

Այլ, աներևույթ,
Սակայն՝ քայքայի՜չ
Այն ներքին ծուխը,
Որը
Մխացող հոգու՜ցս է գալիս...

Հը՜մ,
Հրդեհը որի
Մարել է վաղուց
Քո իսկ ջանքերով...

Եվ,
Հասկանալու համար ամենը,
Ամենևին էլ
Սոկրատի ճակատ
Ունենալ պետք չէ՜...

Ինչե՜ր ես խոսում...

Ի՞նչ ես անում, կյանք

Անողոք ես, կյանք:
Այս քանի-քանի՞ անգամ եմ խնդրում.
Ընտրության առաջ ինձ չկանգնեցնե՜լ:
Ասել եմ քեզ, չէ՞.
Անկարող եմ ես ընտրություն անել...

Բայց, ո՜նց կլինի՜...

Որերո'դ անգամ
Շպրտեցի'ր դու
Նու'յն ընտրությունը,
Նու'յն ցինիկությամբ
Խոնարհված դեմքիս...

Իրավ, չափ չկա քո ո'չ մի քայլին...