СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом
120 записей блогов • Страница 19 из 24

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄՏՔԵՐ

Ձմեռ է: Ձյուն է:
Գարունը գալու՞ է:
Մերկ ծառերը զարդարվելու՞ են:
Դեղձենու իրանը կարմրին կտա՞:
Առվի ջրերը ուրախ պար կգա՞ն:
Կհասնե՞ն երազներս լեռան գագաթին:
Չե՞մ մնա շվարած սիրո կարոտից:
Օրե՞նքն է կյանքի.
Բոկոտն քայլողը այլ կե՞րպ է նայում մանրաքարերին:
Գարնան ծաղկունքը կդառնա՞ տիրակալն աշխարհի:
Հաճա՞խ է մոշին աճում է եղինջների մեջ:
Քաղցրությունը դաղու՞մ է մեջընդմեջ:
Ծառերի սաղարթներում խնձորները կնմանվե՞ն դեղին ծաղիկների:
Երաժշտության պես կհնչի՞ հաչոցը անչար շնիկների:
Հանգստություն կգա՞: Ինչպե՞ս:
Երջանկությու՞ն: Միանգամի՞ց: Գարնան պե՞ս:

Դրսում ձյուն է ու ցուրտ:
Հոգումս՝ տաք, բայց մութ:
Քինոտ, եսասեր, անդուր ու երկար է ձմեռը:
Գարունն է միակ երազածս Ամանորյա նվերը:
Զարմանալի է.
Արտասվելիս՝ տեսողությունս լավանում է:
Արցունքներն իմ, երևի, ոսպնյակների դերում են:
Ուժգնանում է քամին:
Կթողնի՞ որ ծաղկեն խնձորները դեղին:
Տարորինակ է.
Շղթաների ձայնը զանգերից ղողանջուն է:

Սա իրականությու՞ն է:
Երևակայությու՞ն է:
Չգիտե՜մ...
Գիտեմ միայն. դրսում ձմեռ ու ձյուն է:
Բոլոր ծառերը...
Ո'չ, սպիտակ չե'ն: ...

[Продолжается]

ՄՏՔԵՐՍ

Մտքերս դարան են մտել,
Սպասում են հարմար առիթի.
Նրանցով ես թղթե՞ր մրոտեմ,
Թողնեմ՝ հոշոտեն ուրիշի՞ն...

Ո'չ, բանտարկված թող մնան
Ինձանում, որպես մութ խցի մեջ,
Իրար հետ, իրար մեջ գալարված,
Իրար հետ փսփսան թող անվերջ:

Իսկ հայացքն իմ՝ լուսանցքը նրանց
Առհավետ փակի տակ թող մնա,
Նայողին՝ մի պատնեշ է անանց,
Ո'չ մի մարդ, ո'չ մի բան չիմանա:

Չիմանա, որ կա ելևէջ,
Բազմաթիվ, բազմատես հույզերի...
Ծնվելով, մեռնելով նրանց հետ,
Դարձել եմ գերին... մտքերիս:


Ռ.Խաստյան

ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Եվ, ուշ թե շուտ, ժամն, այո', գալու է,
Կարող է նաև նա կանգնած է իմ շեմին,
Արհավիրքի նման՝ անսպասելի ու լուռ
Սպասում է զգաստ Աստծո հրահանգին:

Ու չե'մ հարցնի նրան. որտեղի՞ց և ու՞ր,
Այո', ամեն ինչից՝ ինքն է՜լ է անգիտակ,
Հրամաններն է նա Աստծո լոկ կատարում,
Բայց կատարում է ճիշտ ժամի'ն, տեղի'ն, շիտա'կ:

Ու երբ որ նա ստանա պատվերը վերևից.
"Եկե՜լ է ժամն արդեն, առաջ անցի'ր"
Ես սեր եմ ստանալու նրա խոր աչքերից,
Սիրով նա կբացի ինձ գիրկը իր:

Հոգնել է սպասելուց ինձ ժամն իմ,
Սպասելուց հոգնել եմ նաև ես...

Ռ.Խաստյան

Մատիտի նման

Չհասկացա՜...
...Ու մատիտի նման միայն մաշվել գիտե՞ր քո սերը,
Ու,
Մատիտի նման, վերջում էլ՝ վերջանա՞լ...

Իսկ...
Մնացին ու՞ր
Նրա քաշած խազերը,
Գեղեցիկ նախշերը,
Գրած խոսքերը...

Ախ,
Զու՜ր էր, զու՜ր...

Որտեղից-որտեղ
Մեջտեղ եկավ մի պինդ ռետին...
Ինչպես հմուտ վարպետ գիտեր նա գործը իր:
Այնպես ջնջեց-մաքրեց ամեն մի հետք,
Որ չմնաց հույսի և ո'չ մի արահետ,
Նորից տեսնել թղթի վրա,
(Ասել է՝ թե կյանքում,)
Սիրո մասին հուշող...
...Հնարածին մի դեպք:

Ռ.Խաստյան

ՀԱՐՑԵՐ

Հարցեր են ծագում ամեն օր
Սպիտակ իմ գլխում՝ մեղավոր,
Երկար, ծավալուն, նաև՝ խոր,
Գրքի չափ հարցեր՝ հաստափոր:
Միակն եմ հիմա քեզ տալու,
"Ընտրյալ ու արդար", ով, արքա'.
Ո՞վ է արդյոք, մեղավոր,
Որ թագդ պաշտող էլ չկա:

Ո՞վ է արդյոք մեղավոր,
Լքում են երկիրն ամեն օր...
Կարո՞ղ ես չքմեղ ձևանալ,
Ապրած չկենա'ս, թագավո'ր...

Ռ.Խաստյան