СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 23 из 24

Խոհեր

Ու ամրոցի խարխուլ պատի քարերի պես
Մեկը՝ մեկից առաջ ընկած,
Մեկը՝ մեկին հրմշտելով,
Կամ ետևից մեկը՝ մեկի, գլորվելով,
Հանձնվում են իմ օրերը... պատմությանը...

Նույնիսկ մի հուշ չի մնալու ժամանակից,
Իմ ապրածից
Որն անվանվի. « Սա այսինչի անձնականն է»:

Գիտես, ինչու՞:

Այս տառերն էլ,
Որոնցով գրում եմ հիմա,
Նյութական, ֆիզիկական են...

Մինչդեռ,
Անձնականն իմ
Միշտ եղել է... հոգեկանը...
Այն պատմությանն ինչպես հանձնե՞ս:

Միթե՞ բառեր ես կգտնեմ
Բացատրելու կամ գրելու,
(Ու այդպիսով՝ պատմությանը
Զգացմունքներն իմ ի պահ տալու):

Ո'չ:
Նյութեղեն այս այս աշխարհում
Իմաստ չունի հոգեկանը՝ ցուցանելու...

Ինչպե՞ս

Շպրտում եմ օրն իմ վերմակի նման:
Շաղ տալով փոշին կապանքներիս,
Ալարկոտ մի շարժումով օձագալար
Հոգիս գայթակղում է մտքերիս:

Ինչու, ինչո՞ւ համար ես պետք է որ շտապեմ,-
Տարիների հեռվից ես էլ սպասող չունեմ:
Ասենք, ես ինձ կյանքիդ... մասնիկն հաշվեմ,
Դեմքին իրողության... ինչպե՞ս նայեմ:

Մտքեր

Զգացմունքների լճացման ծնողը՝ հուսաատությունն է, իսկ հուսահատությանը՝ հուսախաբությունը:

Ռ.Խ.

Կսպասեմ

Արևից արբած օրերն եմ փնտրում ձմռան ցրտերում,
Հուշերն եմ փնտրում երազանքներիս՝ հանգած աստղերում:

Մոռացվել են իսպառ սիրո խոսքերը. դարն է այդպիսին,
ԴՈՒ վերադարձրու երբեմնի սերս, ես դեռ կսպասե՜մ...

Մտորումներ

Բավական երկար եմ ապրում:
Եվ տարօրինակն այն է, որ կյանքիս ընթացքում ավելի շատ եմ հանդիպել դժբախտ մարդկանց, քան երջանիկների:
Բանական մարդ լինելով՝ բնականաբար, ուզեցել եմ այդ ոչ բարով երևույթի պատճառներն իմանալ:
Սկսել եմ ավելի ուշի-ուշով դիտել և մտովին ապրել իմ բազմաթիվ ծանոթների կյանքը, որպեսզի հասկանամ. ի՞նչ է իրենից ներկայացնում այդ երջանկություն ասվածը... և ինչպե՞ս է լինում, որ այն՝ ո'չ բոլորին է բաժին հասնում, և ի՞նչ ջանքեր է պետք գործադրել՝ ձեռք բերելու համար սեփակամ երջանկությունը:
Ու... չեմ հասկացել, մնացել եմ անպատասխան, ձեռնունայն ու շվարած:




Հազարավոր պատասխաններ կարելի է լսել նույնքան թվով մարդկանցից:
Այն է, թե. երջանկությունը սիրո մեջ է,(բնականաբար՝ փոխադարձ սիրո ), ինքնակայացման, ճանաչման և փառքի մեջ, հարստության և ընտանիքի, առողջության և իշխանության.... և այլ նմանօրինակ մանր ճշմարտությունների երկար մի շարանով փորձել բացատրել երջանկության իմաստն ու նշանակությունը , սակայն, այդ շարքի բաղադրիչներից և ո'չ մեկն էլ ինքնին չի' երջանկացնում մարդուն, եթե նա այդ զարմանահրաշ զգացումը ...

[Продолжается]