СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 6 из 24

Զգուշացի'ր

ԶԳՈՒՇԱՑԻ'Ր

"Զգուշացի'ր: Մահացու' է: Սե'ր է:"
Գրեիր, կախեիր պատերից:
Իմ Հոգում արնահոս վերքեր են,
Ցավոտ են ավելի մահվանից...

"Զգուշացի'ր: Մահացու' է: Սե'ր է:"
Ախ, գոռում են աչքերդ հիմա:
Գոռան-չգոռան արդեն մեկ է.
Ուշացան, ուշացան, ուշացա՜ն...

Ռ.Խաստյան

ԷՔՍ

ԷՔՍ
Գավաթս լիքն է պռունկե-պռունկ
Չասված խոսքերով...
Օտարների դեմ ստիպված բացվելուց
Ճռռոցը դռան աշխարհն է պատել...
Ծակվեց երկինքը հայացքից՝ վերև...
Էլ ինչքա՜ն լսեմ չսիրված երգեր...
Քրքի՞ջ է, թե ողբ,- ա'յդ էլ չգիտեմ՝
Մատյանում գրեմ...
Պռունկե-պռունկ գավաթս լիքն է,
Բախտս խմեմ...
Ռ.Խաստյան

Կոշտ

ԿՈՇՏ
Հասկացողի'ն եմ ասում,-
Այսինքն՝ քե'զ,-
Ինչքան էլ ցինիկ լինեմ այս կյանքում՝
Գիտակցում եմ ես.
Կան ԱՐԺԵՔՆԵՐ:
Ու դրանք՝
Հավերժ են ավելի
Քան
Որևէ
Նորածին, նորընծա
Միտք երևելի...
Ըստ այդմ՝ հիշի'ր.
Նվաճումը քո... գուցե և դառնամ:
Ավարը՝ երբե'ք:
Ռ.Խաստյան

Հանգուցալուծում

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

...Մի քիչ շունչ քաշեմ
Ու անցնեմ նորից կարևոր գործիս,-
Թոկը մտքերիս հյուսեմ-վերջացնեմ
Խեղճ պարանոցիս...
Հանգույցը կապեմ,
Այնպիսի հանգույց՝ ոչ-ոք չքանդի,
Խառն ու գույնզգույն
Թնջուկը կյանքիս ու երազներիս:
Օֆ, շունչ քաշեցի,
Թոկը հյուսեցի, հանգույցը ստացվեց,
... Մորս ժպիտը
Մի ակնթարթում
Հանգույցը քանդեց...

Ռ.Խաստյան

Հանկարծակի մտքեր

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՄՏՔԵՐ

Կանգ առեք ուղտեր, բեռնված մտքով,
Ծանր է բեռը ձեր:
Իսկ անապատում մարդկային, անծիր՝
Չհասկացվելու ավազ է հոսում:
Հույսեր չկապե'ք օազիսի հետ,-
Տեսիլք ու պատրանք ձեզ շատ են խաբել,
Հավատացեք ձե'զ, թե կարողանաք,
Այն էլ՝ թողնելով մի փոքր կասկած...

Ռ.Խաստյան