СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования России
120 записей блогов • Страница 4 из 24

Ե՞րբ են լռում

Ե՞ՐԲ ԵՆ ԼՌՈՒՄ...
Այն ո՞վ է ասել,
Թե լռությունը նշանակում է համաձայնություն,
Հաճախ լռում են
Երբ որդեգրում են խոր, աննախադեպ հուսահատություն,
Երբ ասվածները
Պատեպատ խփված ու այլանդակված վերադառնում են,
Նստում ասողի
Մտքից բորբոքված, վերքից այտուցված ցավող ուղեղում:
Երբ գլխիվայր է խոսքը հասկացվում,
Երբ ձեռքբերում է կորուստն անվանվում,
Երբ ջրի մեջ են ծարավից մեռնում,
Երբ հացն աղքատի խոզին է հասնում:
Լռում են նաև
Երբ հանդիպում են անիմաստ ու փուչ գոռգոռացողի,
Հնարավոր չէ
Սպանդանոցներում արցունքներ սրբել միջոցով խոսքի,
Լռում են այնժամ,
Երբ դիմացինը ոչ միայն բութ է,- չար է ու համառ,
Ու չի հասկանում,
Որ ասված խոսքը՝ առաջին հերթին ելք է իր համար:
Լռում են, երբ որ խոսելն իզուր է,
Լռում են, երբ որ սրտերը կույր են,
Լռում են հուժկու ապտակ ստանալիս
Բարեկամների հոծ բանակ-թիմից:
Այն ո՞վ է ասել,
Թե լռությունը նշանակում է համաձայնություն,
Լռությունը միշտ
Իր մեջ կրում է պայթյունավտանգ հեղափոխություն,
Զի կողպված խոսքը
Ազատատենչ է,- երկար չի մնում բանտված վիճակում,
Խոսքից առավել
Մարդն իրականում լոկ ազատությունն ...

[Продолжается]

Երգ-էքսպրոմտ

ԵՐԳ-ԷՔՍՊՐՈՄՏ

Կհանդիպենք մենք օրերից մի օր,
Իզուր չի ստեղծված աշխարհը կլոր,
Իզուր չի վազում ժամանակն արագ,
Տարածությունը իզուր չէ դատարկ:
Կհանդիպենք մենք շատ պատահական,
Դա կանխագուշեց խոսքդ մոգական,
Կնայենք իրար զարմացած, հուզված,
Աչքերը կասեն խոսքերը չասված:

ԿՐԿՆԵՐԳ -
Օրեր, շաբաթներ, տարիներ հետո,
Երբ կհանդիպեմ ես քեզ, սիրելիս,
Կ'ողջունեմ իմ երկչոտ ժպիտով,
Որը այդպես էլ դու չընդունեցիր:
Ու քո փոխարեն կասեմ ինքս ինձ.
«Դու անմեղ էիր,- ե՛ս եմ մեղավոր,
Իմ անկրկնելի՜, ինձ ների՜ր, ների՜ր,
Սերըդ սպանեցի սուտ երդումներով...»

Ասված ու չասված խոսքերի բովում,
Լռության ճիչն է ինքն իրեն խեղդում,
Ձեռքդ կդողա ձեռքիս սեղմումից,
Սիրտս կպայթի անորոշ ցավից:
Իմ ցավը գրկել կփորձի թախծիդ,
Համբուրել կուզի թախիծդ՝ ցավիս,
Ու կխորովվեն ափսոսանքների
Հրդեհների մեջ՝ զույգ մոլոր Հոգի...

ԿՐԿՆԵՐԳ -
Օրեր, շաբաթներ, տարիներ հետո,
Երբ կհանդիպեմ ես քեզ, սիրելիս,
Կ'ողջունեմ իմ երկչոտ ժպիտով,
Որը այդպես էլ դու չընդունեցիր:
Ու քո փոխարեն կասեմ ինքս ինձ.
«Դու անմեղ էիր,- ե՛ս եմ մեղավոր,
Իմ անկրկնելի՜, ինձ ների՜ր, ների՜ր, ...

[Продолжается]

Ախ, ինչ լավ է

Ա՜Խ, ԻՆՉ ԼԱ՜վ Է...
Ա՜խ, ինչ լավ է,-
Սիրուս մասին դու չգիտես...
Թե չէ...
Թե չէ՝
Ժամում
Հազար անգամ կմեռնեի՜ր...
Սարսափելի խ ա ն դ ի ց...
...Կխանդեիր նստած իմ աթոռին,
Կխանդեիր սուրճի իմ բաժակին,
(Որ զզվել է արդեն օրվա մեջ իր շրթին հասնող իմ բազմաթիվ համբույրներից),
Կխանդեիր հովին, որ շոյում է թախծոտ դեմքս,
Ու արևին կխանդեիր, որին հառել եմ աչքերս,
Ծիտիկներին, որոնց մշտական ժպտում եմ,
Իմ հույզերին, որոնց հետ խելահեղ պատերազմում ու կռվում եմ...
Նաև՝ գրկում ու օրորում,
Երբեմն՝ կիպ-կպած պարում կամ շորորու՜մ...
Կխանդեիր նույնիսկ շուքիս՝
Որն աչքերը չռած՝ հետևում է իմ ամե'ն մի քայլին...
Ախ, ինչ լավ է, որ չգիտես սիրուս մասին...
Ու չե'ս խանդում:
...Ու չես խանդում իմ մտքերի հոծ բանակին,
Որ ամեն ժամ
Քո մտքերի դեմն եմ ղրկում՝
...Պատերազմի...
Ռ.Խաստյան

Անկապ

ԱՆԿԱՊ

Լուցկու տուփ չկա,
Մտքերս անկապ
Շարեմ գլխիվայր:
Ելքը չերևաց
Լաբրինթոսների ետևում
Նրանց:
Քաոսածինը
Աժաջնեկը չէ
Համաչափության,
Հիսունիններորդ
Նշանն եմ փնտրում
Իմ թվանանության:
Բրոունյան շարժում
Ուղեղիս սխալ
Միկրոսխեմայում,
Անհագ մտքերս
Իրար են ուտում
Փակ գանգուղեղում...
Բառերի բացատ,
Մտքերի անտառ,
Խոհի զառիվայր,
Ոչ տուփ կա լուցկու,
Ոչ էլ հատիկը՝
...Վառելու համար...

Ռ.Խաստյան

Անվերնագիր

***
Տխուր է: Միտքը իմ լուռ է:
Միջիս աղմուկը,-
Աննպատակ:
Անդորր է: Քամուց՝ հզոր է:
Հանգում է կայծն իմ՝
Անժամանակ...
Երեկ էր: Այսօր է:
Ամենօր է:-
Նույնն է լինելու նաև էգուց...
Սովոր եմ: Տխուր եմ: Մոլոր եմ
«Եղանակը
Փոխվում է Հոգուց...»
Ռ.Խաստյան